|
Փոխարժեքներ
20 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.96 |
| EUR | ⚊ | € 423.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.2866 |
| GBP | ⚊ | £ 494.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Մոսկվայում ոստիկաններն այսօր ձերբակալել են ՌԴ նախագահի գործերի կառավարման «Ֆինանսական եւ իրավական ապահովության կենտրոն» դաշնային պետական ընկերության աշխատակիցների` 4 մլն ռուբլու կաշառք վերցնելիս. տեղեկացնում է РИА Новости-ն:
Պարզվել է, որ նրանք առեւտրային մի ընկերությունից պահանջել են 10 մլն ռուբլի` Մոսկվայի կենտրոնում գրասենյակային տարածքների վարձակալման վերաբերյալ պայմանագիր կնքելու համար: Առեւտրային ընկերության ներկայացուցիչը դիմել է ոստիկանություն, եւ պահանջված գումարի մի մասի` 4 մլն ռուբլի ստանալու ժամանակ էլ ձերբակալվել են պետական կազմակերպության փոխտնօրենը եւ եւս երկու աշխատակից: Հարուցվել է քրեական գործ: