|
Փոխարժեքներ
10 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Ապրիլի 2-13-ը ՀՀ ԱԻ նախարարությունում անցկացվում են Ճգնաժամային կառավարման կենտրոնի և «911» ծառայության անձնակազմի վերապատրաստման դասընթացներ, որոնք վարում են շվեյցարացի փորձագետներ Բարբարա Ռոթենբերգերը և Պատրիկ Սմիթը:
Դեռևս 2012 թ. նոյեմբերին «ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի փորձաքննություն» աղետների ռիսկի նվազեցման նախագծի ղեկավար հանձնախմբի 2-րդ նիստի ընթացքում որոշվել էր կազմակերպել վերապատրաստման դասընթացներ:
Ծրագրի նպատակն է ԱՌՆ բնագավառում ՀՀ կառավարության կարողությունների հզորացումը` Ճգնաժամային կառավարման կենտրոնի աշխատանքի արդյունավետության բարձրացման միջոցով:
Ծրագրի փորձագետ Բարբարա Ռոթենբերգերը շուրջ 12 տարի աշխատում է աղետների ռիսկի նվազեցման ոլորտում և ունի տարբեր երկրներում նման աշխատանքի մեծ փորձ: Փորձագետն աջակցում է Հայաստանում Ճգնաժամային կառավարման կենտրոնի հետագա աշխատանքների բարելավման ու արդյունավետ կազմակերպման, դրա տեխնիկական զինվածության և ծրագրային լուծումների, Հայաստանում ճգնաժամային կառավարման մարզային կենտրոնների ցանց ստեղծելու գործում: