Փոխարժեքներ
30 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.94 |
EUR | ⚊ | € 443.01 |
RUB | ⚊ | ₽ 4.8004 |
GBP | ⚊ | £ 520.8 |
GEL | ⚊ | ₾ 141.85 |
Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպումից առաջ կայացած ավանդական մամուլի ասուլիսի ժամանակ Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսը հայտարարել է՝ եթե իր թիմը խաղա ուժերի ներածին չափով, ապա կհաղթի «Բորուսիա»-ին:
«Անցած շաբաթ Բունդեսլիգայում անցկացրի վերջին խաղս: Այսօր այստեղ վերջին հնարավորությունն ունեմ ձեռքերումս պահելու Չեմպիոնների լիգայի գավաթը: Ես գիտեմ՝ ինչի ենք ընդունակ: Մենք ունենք շատ ուժեղ թիմ, որը գործում է համախմբված, եթե խաղանք մեր ուժերի ներածին չափով, ապա կհաղթենք»,- մարզչի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի կայքը:
Չեմպիոնների լիգայի եզրափակիչ՝ «Բորուսիա» - «Բավարիա» հանդիպումը կկայանա այսօր՝ մայիսի 25-ին, ժամը 22:45-ին, Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում: