կարևոր
646 դիտում, 51 րոպե առաջ - 2026-09-16 23:00
Աշխարհ

Գազայում վնասված շենքի փլուզման պատճառով առնվազն 20 մարդ է զոհվել

Գազայում վնասված շենքի փլուզման պատճառով առնվազն 20 մարդ է զոհվել

Գազայում պատերազմի հետևանքով վնասված շենքի փլուզման հետևանքով զոհվել է առնվազն 20 մարդ, այդ թվում՝ հինգ երեխա, իսկ տասնյակ մարդիկ անհետ կորած են համարվում։ BBC-ի փոխանցմամբ՝ այս մասին  հայտնում է փրկարարական ծառայությունը։

 Գազա քաղաքի Թալ ալ-Հավա շրջանում վեցհարկանի շենքի փլատակների տակ շարունակվում են որոնումները։

Տեղացիները պատմել են, որ մոտ 10 ընտանիք ապրել է շենքում՝ չնայած դրա վտանգավոր լինելու մասին նախազգուշացումներին։

Հիշեցնենք՝ Իսրայելը Գազայի վրա լայնածավալ հարձակումները սկսեց, երբ Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Համասը» 2023-ի հոկտեմբերին հարձակվեց Իսրայելի վրա: 2023-ից ի վեր իսրայելական հարվածների հետևանքով սպանվել է ավելի քան 72,600 պաղեստինցի, վիրավորվել է ավելի քան 171,000-ը: