|
Փոխարժեքներ
16 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.41 |
| EUR | ⚊ | € 419.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.3165 |
| GBP | ⚊ | £ 489.55 |
| GEL | ⚊ | ₾ 139.48 |
Իրանը կարծում է, որ ԱՄՆ-ի հետ ավելի վաղ կնքված Իսլամաբադի հուշագիրը շարունակում է գործել, և մտադիր է վերադառնալ Վաշինգտոնի հետ հակամարտության կարգավորման դիվանագիտական ուղուն։ Այս մասին Չինաստանի ԱԳ նախարար Վան Իի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
«Իրանը շահագրգռված չէ հակամարտության շարունակմամբ, հույս ունի վերադառնալ կարգավորման դիվանագիտական ուղուն և միաժամանակ վճռականորեն պաշտպանելու է իր իրավունքներն ու շահերը։ Իրանական կողմը կարծում է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև փոխըմբռնման հուշագիրը շարունակում է ուժի մեջ մնալ», - նշել է նա։
Հունիսին Վաշինգտոնը և Թեհրանը, Իսլամաբադի միջնորդությամբ, ստորագրել էին փոխըմբռնման հուշագիր, որը նախատեսում էր բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում, ռազմական գործողությունների անհապաղ դադարեցում։ Սակայն հուլիսի 8-ի գիշերը ԱՄՆ-ը վերսկսեց Իրանի դեմ լայնածավալ հարվածները՝ մեղադրելով նրան ձեռք բերված պայմանավորվածությունների՝ Հորմուզի նեղուցին վերաբերող հատվածը խախտելու մեջ։