կարևոր
439 դիտում, 1 ժամ առաջ - 2026-09-16 19:44
Հասարակություն

Երբվանից կգործեն լուսացույցները Առինջ-Գետարգել խաչմերուկում

Երբվանից կգործեն լուսացույցները Առինջ-Գետարգել խաչմերուկում

Հ-61, /Մ-4/ (Վերին Պտղնի)-Մասիսի տրանսպորտային հանգույց (Երևանի շրջանց) և /Հ-61/-Գետարգել-Բալահովիտ-/Հ-1/ ավտոճանապարհների հատման խաչմերուկում (Առինջ-Գետարգել խաչմերուկ) կատարվել են լուսացուցային օբյեկտի տեղադրման և անվտանգ երթևեկության կազմակերպման աշխատանքներ։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից:

Սեպտեմբերի 18-ի ժամը 00:01-ից նշված հատվածում լուսացույցները կսկսեն գործել։
Վարորդներին հորդորում ենք լինել ուշադիր։

Նշենք, որ մինչև լուսացույցի հիմնական ռեժիմը միացնելը, անվտանգության նկատառումներից ելնելով, որոշ ժամանակ ապահովվել է լուսացույցի դեղին թարթման ռեժիմը, որը վարորդներին նախազգուշացնում էր լուսացույցի առաջիկա գործարկման մասին։

Խաչմերուկը կահավորվել է նաև համապատասխան ճանապարհային նշաններով։