կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-05-24 15:00
Հասարակություն

Արդեն` 25 ավտոմեքենա

Արդեն` 25 ավտոմեքենա

 

Ինչպես հայտնի է, այսօր հանրապետության դպրոցներում նշվում է  «Վերջին զանգը»:

 

Վաղ առավոտից ոստիկանության համապատասխան ստորաբաժանումները ողջ ծավալով իրականացնում  են հասարակական կարգի ապահովմանն ուղղված իրենց գործառույթները` տոնական հանդիսությունների վայրերում մասնակիցների անվտանգությունն ու պատշաճ կարգուկանոնը ապահովելու համար:

 

Եթե ժամը 11:00-ի դրությամբ առանց համապատասխան փաստաթղթերի տրանսպորտային միջոց վարելու համար Երևանում  ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք էր տեղափոխվել 6, իսկ մարզերում` 1, ապա ժամը 13:00-ի դրությամբ` Երևանում` 9, իսկ մարզերում` 16 ավտոմեքենա:

 


ՀՀ ոստիկանությունը մեկ անգամ ևս դիմում է հանրապետության տարածքում ընթացող հանդիսությունների բոլոր մասնակիցներին՝ մեծահասակներին` մանկավարժներին ու հատկապես ծնողներին` ուշադի՛ր եղեք երեխաների հանդեպ, ձեռնպա՛հ մնացեք նրանց ավտոմեքենա վստահելուց, զե՛րծ պահեք ոգելից խմիչքների օգտագործումից, կանխե՛ք ցանկացած լարվածություն ու միջադեպ տաքարյուն անչափահասների միջև: