|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
«Հրապարակ» օրաթերթը գրում է.
Ոստիկանությունը պարեկային ծառայության եւս 20 մեքենա է համալրում «մոբայլ» համակարգով։ Այս համակարգն իրենից ներկայացնում է սովորական մեքենան ոստիկանական դարձնելու գործընթաց: Այսինքն՝ ավելանում են բարձրախոսները, ուլտրաձայնային ազդանշանները, փարոսիկները, մյուս տեխնիկական միջոցները։ Ոստիկանությունը պատրաստվում է «պարեկաֆիկացնել» 20 ավտոմեքենա՝ յուրաքանչյուր միավորը՝ 1 մլն 679 հազար 900 դրամ գնով։ Ընդհանուր ծախսվել է 33 մլն 598 հազար դրամ։ Գնումը կատարվել է Zhejiang Hua'an Security Equipment Co.,Ltd. չինական ընկերությունից։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։