Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Խորհրադրանական այս գործընթացները ցույց տվեցին, որ ընդդիմությունն այսօր համախմբված է ավելի, քան երբեւե: Գործ ունենք մի իշխանության հետ, որը ձախողել է Հայաստանի տնտեսությունը, այս իշխանությունն առաջինն է, որի օրոք խաղաղ պայմաններում տեղի է ունենում ահեռելի արտագաղթ: Սա իշխանություններին դրել է նեղ վիճակում, եւ դա է պատճառը, որ իշխանությւոնները շատ անձնական իրավորանքներով արձագանքեցին ընդդիմության հայտարարություններին եւ փոխանակ պատասխանելու մեր հաշվարկներին, զբաղված էին ուղղակի քնադատությամբ»,- այսօրվա խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:
Նա կարեւոր փոփոխություն է նկատել խորհրդարանում. «Պառլամաենտը դարձել է պառլամենտ, թող լինի կեղծված մեծամասնություն, գող-ավազակներ, բայց դարձել է խորհրդարան: Այս իշխանությունները տարիներ շարունակ սովորել էին, որ նրանք կարող են հափշտակել մեր ազգային հարստությունը, գողանան, կեղեքեն ժողովրդն եւ գալով խորհրդարան՝ ներկայանան որպես սոլիդ, հարգված, պետական մտածողության մարդիկ: Այդ հաճույքից մենք իրենց այս քնարկումների ժամանակ զրկեցինք: Իրենք հասկանում են, որ խորհրդարանում հնչում է ճշմարտացի խոսք: Ճիշտ է՝մենք չենք կարողանում կողոպուռը վերացնել, բայց ճշմարտությունը նրանց դեմքերին ենք շշպրում: Էն ժամանակ գողանում էին ու հաճույք ստանում, հիմա գողանում են ու չեն ստանում»: