|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Այսօր Ստամբուլի դատարանը թուրքահայ գրող Սեւան Նշանյանին դատապարտել է մեկ տարի եւ մեկուկես ամիս բանտարկության Մուհամեդ Մարգարեին վիրավորելու համար. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը` վկայակոչելով CNNturk-ը: Դատավճիռը ուժի մեջ է մտել առանց հետաձգման:
57-ամյա գրողն անցյալ տարվա աշնանն իր բլոգում մտորումներ էր շարադրել Մուհամեդ մարգարեի եւ խոսքի ազատության վերաբերյալ: Նախապես` մեղադրող կողմը Նշանյանի համար 9 ամսվա բանտարկություն է պահանջել, սակայն հետո որոշել են խստացնել պատիժը, քանի որ վիրավորանքը հնչել է ԶԼՄ-ում: Դատախազը նույնիսկ ազատազրկումը չի փոխարինել տուգանքով, թեեւ դա նախատեսված է օրենքով:
Գրողը բողոքարկելու իրավունք ունի: Ըստ Radikal թերթի` նա հայտարարել է, որ իր դեմ դատավարությունը «կառավարության քաղաքականության իրականացման տարրն է», իսկ դատավճիռը պետք է դառնա Եվրոպական դատարանի քննարկման առարկա: