|
Փոխարժեքներ
24 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 450.11 |
| RUB | ⚊ | ₽ 4.8673 |
| GBP | ⚊ | £ 515.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Երուսաղեմի տասնյակ բարձրաստիճան քրիստոնյա հոգեւորականներ հայտարարել են, որ իսրայելական ոստիկանությունը «դաժանաբար է վերաբերվում» հոգեւորականությանը: Մասնավորապես` ուղղափառ Զատկի արարողության ժամանակ ոստիկանների գործողություններից դժգոհում են ղպտի եկեղեցու ներկայացուցիչները. տեղեկացնում է mignews.com-ը:
Քրիստոնեական հարանվանությունների առաջնորդները համատեղ նամակ են գրել` ներկայացնելով համընդհանուր մտահոգությունն այդ կապակցությամբ: Ըստ նրանց` ոստիկանները ուժ են գործադրել` չթույլատրելով հոգեւորականներին եւ ուխտավորներին Ավագ շաբաթ օրն այցելել սրբավայրեր:
Իսրայելական ոստիկանությունը հայտարարում է, որ իրենք որեւէ պաշտոնական բողոք նման միջադեպերի մասին չեն ստացել: