կարևոր
0 դիտում, 12 տարի առաջ - 2013-05-09 16:41
Հասարակություն

Հեռվից հոխորտալը հեշտ է. հայ ազատամարտիկը` ադրբեջանցի ռազմատենչներին

Հեռվից հոխորտալը հեշտ է. հայ ազատամարտիկը` ադրբեջանցի ռազմատենչներին

«Ես կնախընտրեմ, որ Հայկական ամբողջ լեռնաշխարհը` պատմական Հայաստանը, լինի հայոց պետության կազմում, եւ թուրքերը ամեն տարի վառեն Հայաստանի դրոշը, քան` հակառակը, որ մենք ենք ամեն տարի ապրիլի 24-ին նմանատիպ ակցիաներ իրականացնում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ազատամարտիկ Արթուր Եղիազարյանը:

 

Իսկ, այսպես ասած, «Ղարաբաղի ազատագրական պատերազմ» պահանջող ադրբեջանցիներին էլ ուղերձ հղեց` թո’ղ հարցնեն Արցախյան պատերազմի ադրբեջանցի մասնակիցներին, թե ինչ զգացողություններ ունեն հայ զինվորից փախչող ադրբեջանցի զինվորները, ու դա բավական կլինի:

 

«Հեռվից հոխորտալը հեշտ է: Ամեն դեպքում, կյանքը ցույց տվեց հակառակը: Եվ ես վստահ եմ, որ հայ ժողովուրդն այսօր էլ այդ ներուժն ունի` անկախ այսօրվա սոցիալական եւ այլ պատճառներից ու խնդիրներից»,- ասաց ազատամարտիկը:

 

Իսկ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության ջոկատի պատասխանատու Իգոր Սարգսյանը այդ հոխորտացողներին հիշեցրեց 1994 թվականը, երբ Հեյդար Ալիեւի խնդրանքով ու Ռուսաստանի միջնորդությամբ հրադադարի համաձայնագիր կնքվեց:

 

«Հակառակ պարագայում մեր հաղթարշավը հասնելու էր մինչեւ Բաքու: Երկրորդ` ուզում եմ հիշեցնել, որ նրանք ընդամենը քնած մարդկանց կացնահարողներ են, իրենք կռվողներ չեն»,- նշեց Իգոր Սարգսյանը: