|
Փոխարժեքներ
24 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 450.11 |
| RUB | ⚊ | ₽ 4.8673 |
| GBP | ⚊ | £ 515.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը պաշտոնական Վաշինգտոնին նամակ է հղել Մոսկվայի միջոցով, որում հայտարարել է, որ Իսրայելի կողմից նոր ագրեսիան անհապաղ պատասխան կստանա. տեղեկացնում է Интерфакс-ը` վկայակոչելով քուվեյթական Al Rai թերթը: Ընդ որում` Սիրիայի նախագահը Վաշինգտոնից պատասխան է սպասում 24 ժամվա ընթացքում:
Նամակում նաեւ նշվում է, որ եթե Իսրայելը կրկնի թշնամական գործողությունները, դա կդիտվի որպես պատերազմի հայտարարում, որի պատասխանը կտրվի առանց նախազգուշացման: