|
Փոխարժեքներ
21 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.93 |
| EUR | ⚊ | € 418.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.6651 |
| GBP | ⚊ | £ 492.91 |
| GEL | ⚊ | ₾ 139.2 |
Հյուսիսային Կորեայի իշխանությունները պատրաստվում են հրթիռային հարված հասցնել ԱՄՄ մայրաքաղաք Վաշինգտոնին: Դրա մասին են վկայում Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալության կայքում տեղադրված լուսանկարները: Բացի դրանից` Փհենյանը պատրաստվում է գրոհել նաեւ Սան Դիեգոյի եւ Հավայան կղզիներում գտնվող ամերիկյան ռազմակայանները: Հյուսիսկորեական հրթիռները ուղղված են նաեւ դեպի ԱՄՆ Տեխաս նահանգը. տեղեկացնում է РБК-ն:
Լուսանկարներում, որոնք ավելի ուշ հեռացվել են ԿԿՀԳ կայքից, ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը խորհրդակցություն է անցկացնում հրամանատարական կետում: Հետին պլանում քարտեզ է, որին գրված է «ԱՄՆ ցամաքային մասին հարվածներ հասցնելու պլան»: Գծերով ցույց են տրված հրթիռային հարվածների թիրախները: