Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2013-05-05 15:42
Իրավական

9/28 ընտրատեղամասում արձանագրվել է տեւական բաց քվեարկություն

9/28 ընտրատեղամասում արձանագրվել է տեւական բաց քվեարկություն

Ժամը 14-ի դրությամբ ՀԱԿ-ն արձանագրել է մի շարք ընտրախախտումներ, որոնք հաղորդել է yerkir.am-ին: Ստորեւ ներկայացնում ենք դրանք:

 

4-րդ ընտրատարածք. Արաբկիր համայնքում Թբիլիսյան 7 շենքի բակի խանութի երկրորդ հարկում փող է բաժանվում: Մարդիկ անձնագրերով բարձրանում են երկրորդ հարկ, այնուհետև նստում 71 երթուղային տաքսին և գնում ընտրատարածք:

 

6/24 և 6/25 ընտրատեղամասերում (դպրոցներում) բաժանվել են դեղին գրիչներ` ՀՀԿ ընտրողների համար:

 

07/15 ընտրատեղամասում (գյուղխորհրդի շենք, Հաղթանակ փ.) ընտրողներին ավտոբուսներով անընդհատ տանում-բերում են, հիմնականում` տարեց կանանց եւ տղամարդկանց, որոնք դժվարությամբ են տեղաշարժվում: Տեղամասի ներսում մեծ կուտակումներ են: Տարեցներին բերողներն ուղեկցում են նրանց քվեախցեր եւ օգնում քվեարկել: Հանձնաժողովի նախագահը կա'մ չի կարողանում, կա'մ չի ցանկանում օրենքով սահմանված կարգը հաստատել ընտրատեղամասում:

 

7/32 ընտրատեղամասում (N108 դպրոց) գրանցվել է ընտրողների խմբերի փոխադրում, կուտակումներ տեղամասից դուրս, ընտրողների ուղղորդում: 08/08 ընտրատեղամասում տեղի է ունեցել ընտրողների ուղղորդում եւ անօրինական կերպով օժանդակում:

 

08/08 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը դիտորդին հանել է տեղամասից` պատճառաբանելով, որ չի ճանաչում նրան, մինչդեռ տարածքում նախագահի հովանավորությամբ անծանոթ անձինք են անարգել շրջում:

 

9/05 ընտրատեղամասում ընտրակաշառք է բաժանվել: Ոստիկանությունը բերման է ենթարկել բաժանողին:

 

9/2 ընտրատեղամասում լուսանկարվել է քվեաթերթիկ: Խախտումն արձանագրվել է մատյանում:

 

9/28 ընտրատեղամասում արձանագրվել է տևական բաց քվեարկություն: