կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-09-23 11:59
Քաղաքական

Բաց քվեարկություն, ընտրողների ուղղորդում. «Թրանսփարենսի ինթերնեշնլ»-ը 84 խախտման դեպք է արձանագրել

Բաց քվեարկություն, ընտրողների ուղղորդում. «Թրանսփարենսի ինթերնեշնլ»-ը 84 խախտման դեպք է արձանագրել
Երևանի քաղաքապետի ընտրություններին «Թրանսփարենսի ինթերնեշնլ»-ն արդեն հասցրել է արձանագրել որոշ խախտումներ: Ըստ նրանց՝ արդեն իսկ տեղի է ունեցել 84 խախտում, 4 միջադեպ:
 
Կայքից տեղեկանում ենք, որ Նորք-Մարաշի 9/6 ընտրատեղամասում, օրինակ, տեղի է ունեցել բաց քվեարկության մոտ 20 դեպք. հանձնաժողովի քարտուղարը դիտորդին արգելել է լուսանկարել գրանցամատյանը:
 
Բացի այդ՝ Աջափնյակի 6/8 ընտրատեղամասում էլ տեղի է ունեցել ընտրողների ուղղորդում, իսկ, Շենգավիթ 8/15 ընտրատեղամասում խախտվել է քվեարկության գաղտնիությունը: