կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-05-03 13:45
Առանց Կատեգորիա

Երբ կինը թշնամանա քեզ հետ, զգուշացի՛ր

Երբ կինը թշնամանա քեզ հետ, զգուշացի՛ր

Հատվածներ` Չարլզ Բուկովսկու «Կանայք» նովելից

 

Շատ հարցերում սենտիմենտալ էի` անկողնու տակ գտնվող կոշիկներից,  զարդասեղանի հետեւում ընկած հերակալից, «զուգարան եմ գնում» ասելու ձեւից,  մազակալներից, գիշերվա ժամը 1:30 քաղաքի կենտրոնով զբոսնելուց, միայն երկուսով զբոսանքներից, խմելով եւ ծխելով անցկացրած երկար գիշերից, զրույցներից, վեճերից, ինքնասպանության մասին մտքերից, միասին ուտելուց եւ լավ զգալուց, կատակներից, առանց որեւէ պատճառի ծիծաղելուց, երկնքում հրաշքներ փնտրելուց, կայանած մեքենայի մեջ ժամանակ անցկացնելուց, առավոտյան ժամը 3-ին նախկին սերերին համեմատելուց, մայրերից, դուստրերից, որդիներից, շներից, կատուներից, երբեմն մահվանից, երբեմն բաժանումից, բայց միշտ շարունակելուց, միայնակ թերթ կարդալուց, սրտխառնոցից, որը առաջանում է, երբ հիշում եմ, որ նա ամուսնացել է ատամնաբուժի հետ, ում  IQ-ն 95 է, այգիներից, անգամ` բանտերից, նրա ձանձրալի ընկերներից, խմելու սովորությունից, սեթեւեթելուց, դեղերից, միասին քնելուց...

 

***

 

Մարդկային հարաբերությունները տարօրինակ են: Այսինքն` տարօրինակ է, երբ սկզբում մեկի հետ ես, ում հետ ուտում ես, քնում, ապրում միեւնույն տանը, զրուցում, ինչ-որ տեղ գնում հետը, որը, սակայն, ավարտվում է: Դրան հետեւում է մի պահ, երբ միայնակ ես, մինչ հայտնվում է  մեկ այլ կին, ու դու սկսում ես նրա հետ ուտել, ապրել, զրուցել, ու ամեն ինչ բնական է թվում, ու թվում է, թե դու հենց նրան էիր սպասում, իսկ նա` քեզ: Երբեմն դրանից քեզ լավ ես զգում, սակայն դա երբեք ճիշտ չի լինում:

 

***

Երբ կինը թշնամանա քեզ հետ, զգուշացի՛ր: Նրանք կարող են Ձեզ սիրել, բայց երբ որեւէ բան փոխվում է, նրանք կարող են նայել, թե ինչպես ես մահանում փողոցում, մեքենայով կողքովդ կանցնեն եւ անգամ կթքեն քեզ վրա:

 

 

Թարգմանությունը` Էդիթ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ