կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-05-01 09:18
Քաղաքական

Ընտրակաշառքի բյուջեն հաստատվել է

Ընտրակաշառքի բյուջեն հաստատվել է

ՀՀԿ շտաբներին մոտ կանգնած «Հայկական ժամանակ»-ի աղբյուրների տեղեկացմամբ, օրերս վերջնական որոշում է կայացվել Երևանի ավագանու առաջիկա ընտրությունների նախատեսված ընտրակաշառքների չափի վերաբերյալ: Ըստ այդմ, զուտ ընտրակաշառքի համար հատկացվելու է ընդհանուր առմամբ 600 միլիոն դրամ: Ստացվում է, որ յուրաքանչյուր վարչական շրջանին կհասնի միջինը 50 միլիոն դրամ: Հստակեցվել է նաև յուրաքանչյուր շնչին հատկացվելիք կաշառքի չափը՝ 5 հազար դրամ: 


Այսպիսով, եթե հաշվի առնենք, որ ընտրակաշառք վերցնողների առավելագույնը 60-70 տոկոսը, «ազնիվ» կգտնվի, ապա միայն ընտրակաշաոքներով ՀՀԿ-ն մտադիր է ստանալ 70-80 հազար ձայն: ՀՀԿ-ն ունի նաև այլ ռեսուրսներ՝ թաղային կրիմինալի վախի ազդեցության տակ առանց ընտրակաշաոքի քվեարկողներ, այս կամ այն օլիգարխի ձեռնարկություններում ու սուպերմարկետներում աշխատող և խստորեն վերահսկվող քվեարկողներ, հանրապետության տարբեր մարզերից այդ օրը ավտոբուսներով Երևան բերվող քվեարկողներ, «մեռյալ հոգիներ» և վերջապես ձայների հաշվարկի ժամանակ իրականացվող պարզունակ «տասովկաներ»

Թե այս ռեսուրսներից յուրաքանչյուրը քանի տոկոս է ապահովելու ՀՀԿ-ի ձայներից՝ դժվար է ասել: Սակայն պարզ թվաբանությունը ցույց է տալիս, որ ՀՀԿ-ն Երևանի ավագանիում 50 տոկոսից ավելի տեղ գրավելու և միանձնյա քաղաքապետ նշանակելու համար պետք է «ստանա» 180-200 հազար ձայն: 2009-ի ավագանու ընտրությունների ժամանակ «ստացել էր» 186 հազար 630 ձայն կամ 46.3 տոկոսը: Բայց շեմը չհաղթահարած ուժերի ստացած ձայները ավագանի անցած ուժերին բաշխելու արդյունքում ՀՀԿ-ն ունեցավ ավագանու տեղերի մեծամասնությունը և միանձնյա նշանակեց քաղաքապետ:

Այն ժամանակ Երևանում կար 771.5 հազար ընտրող, և ընտրություններին, պաշտոնական տվյալներով, մասնակցել էր 406.6 հազարը: «Ինչ-որ բան հուշում է, որ ՀՀԿ-ն գերագնահատում է իր ռեսուրսներից յուրաքանչյուրի հնարավորությունը: Այնպես որ պետք է սպասել, որ վերջին պահին՝ ընտրակաշառքի համար նախատեսված գումարները կտրուկ կմեծանան»,- գրում է թերթը: