կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-05-04 18:20
Քաղաքական

Ահազանգ` համատարած ընտրակաշառքի մասին

Ահազանգ` համատարած ընտրակաշառքի մասին

Մայիսի 5-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին ընդառաջ արդեն սկսվել է ընտրակաշառքի համատարած բաժանումը: ՀՅԴ նախընտրան շտաբին կից գործող թեժ գիծը շարունակում է ստանալ ահազանգեր ընտրակաշառքի մասին:

 

Այսպես` Կենտրոն համայնքում (Սիլաչի) ընտրակաշառք է բաժանում համատիրության աշխատող Լիլիթը:

Կոնդում ընտրակաշառք է բաժանում ոմն Ռուզաննան, որին, ըստ ահազանգողների, ճանաչում են տեղում բոլորը:

Չարենցի փողոցի տարբեր հատվածներում գումար են բաժանում Համլետ Մկրտչյանը, ոմն Ռուզաննան եւ թաղային լիազոր Ռիման:

Արշակունյաց 50, 50/1, 51/1 շենքերի բակում (Եռանկյունի թաղամաս), շարունակում է գումար բաժանել Սարգիս Քուրքչյանը, ում մասին դեռ երեկ ահազանգել էինք, սակայն, ինչպես երեւում է, իզուր:

Եղիշե Թադեւոսյան 10, 11, 12 շենքերի բնակչներին շանտաժ են անում՝ իբրեւ թե նախկին տընտրություններում գումար եք վերցրել, սակայն քվեարկել, իսկ հիմա պետք է կամ քվեարկեք Տարոն Մարգարյանին կամ վերադարձնեք գումարը:

Ընտրակաշառք է բաժանվում նաեւ Խարբերդի 7-րդ փողոցում:

Նորքի 2-րդ զանգվածում՝ թիվ 164 դպրոցի տնօրենը հավաքել է անձնակազմին եւ հորդորել-ստիպել քվեարկել Տարոն Մարգարյանին:

Սրանց մի մասը անանուն զանգեր են, սակայն պարունակում են հստակություն: Երեկ եւս ահազանգելով այս մասին՝ ոստիկանությանը կոչ էինք արել գնալ հասցեների եւ անունների հետեւից: Ուշագրավ է այն, որ մեր արդարադատությունը փոխարենը նշված թաղամասեր գնալու եւ անձանց հայտնաբերեկլու, գերադասել է հարցաքննության ենթարկել ՀՅԴ թեժ գծի աշխատողներին: