Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երևանի ավագանին դեկտեմբերի 25-ին կայացած նիստում միաձայն կողմ քվեարկությամբ հաստատել է նաև Երևան քաղաքի 2013թ. բյուջեն, համաձայն որի եկամուտների ընդհանուր գումարը ծրագրվել է 65,665,941.7 հազ. դրամ, ինչը 3.17%-ով գերազանցում է Երևան քաղաքի 2012թ. բյուջեով նախատեսված նույնանուն ցուցանիշը, իսկ 2011 թվականինը՝ 28.4%-ով. հայտնում են քաղաքապետարանի լրատվական բաժնից:
Եկամուտների ընդհանուր ծավալում սեփական եկամուտները կազմում են 19,410,074.4 հազ. դրամ՝ 2012 թվականի նախատեսված (ճշտված) 19,729,869.5 հազ. դրամի դիմաց, ինչը, սակայն, շուրջ 45.2%-ով կամ 6,045,108.5 հազ. դրամով ավել է 2011 թվականի փաստացի հավաքագրված եկամուտներից։ Նախատեսվող դեֆիցիտը (պակասուրդը) կազմում է 400,000.0 հազ. դրամ։ Ավագանու ինչպես ՀՀԿ, այնպես էլ ԲՀԿ խմբակցությունների ղեկավարները դրական են գնահատել բյուջեի նախագիծը՝ առանձնացնելով ոչ միայն աճի միտումները, այլև ընդգծելով վերջինի սոցիալական, ինչպես նաև մշակութային կյանքի բարելավման ուղղվածության շեշտադրումները: