Փոխարժեքներ
14 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.74 |
EUR | ⚊ | € 450.05 |
RUB | ⚊ | ₽ 4.9299 |
GBP | ⚊ | £ 521.81 |
GEL | ⚊ | ₾ 141.25 |
Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր, Կաթոլիկ եկեղեցու երանելի մայր Թերեզայի մտքերից
Մարդիկ հաճախ անմիտ են, անտրամաբանական եւ եսասեր: Չնայած դրան` ներեք նրանց:
Եթե դուք բարի եք` մարդիկ կարող են ձեզ մեղադրել եսասիրական մտադրությունների մեջ: Չնայած դրան` բարի եղեք:
Եթե դուք հաջողակ եք, շատ իրական, նաեւ կեղծ ընկերներ կունենաք: Չնայած դրան` հաջողակ եղեք:
Եթե ազնիվ եք ու շիտակ` մարդիկ կարող են ձեզ խաբել: Չնայած դրան` եղեք ազնիվ ու շիտակ:
Այն, ինչ կառուցել եք տարիներ շարունակ, կարող է մեկ գիշերվա մեջ փլուզվել: Չնայած դրան` կառուցեք:
Եթե հասնեք հանդարտության ու երջանկության, մարդիկ կարող են նախանձել: Չնայած դրան` երջանիկ եղեք:
Այն լավը, որ արել եք այսօր, մարդիկ հաճախ հաջորդ օրն իսկ մոռանում են: Չնայած դրան` բարին գործեք:
Նվիրաբերեք աշխարհին ամենալավը, որ ունեք, թեեւ դա հաճախ բավարար չի լինում: Չնայած դրան` նվիրաբերեք:
Եթե դատապարտում եք ինչ-որ մեկին, ժամանակ չեք ունենա սիրել նրան: Սիրեք` անկախ ամեն ինչից:
Ի վերջո, այն ամենը, ինչ անում ես, հարկավոր է ոչ թե մարդկանց, այլ քեզ ու Աստծուն: Վերջիվերջո, կհամոզվես, որ ամեն ինչ քո եւ Աստծո միջեւ է:
Թարգմանությունը` yerkir.am-ի