|
Փոխարժեքներ
17 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.44 |
| EUR | ⚊ | € 396.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.3693 |
| GBP | ⚊ | £ 475.35 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Arsenal News ֆեյսբուքյան էջում, որտեղ պարբերաբար ներկայացվում են Լոնդոնի «Արսենալ» ֆուտբոլային ակումբի հետ առնչություն ունեցող նորություններ, հրապարակվել է ֆուտբոլիստների աշխատավարձների ցուցակը: «Զինագործներից» ամենաբարձրը վարձատրվում է կիսապաշտպան Մեսութ Օզիլը` տարեկան 18.2 մլն ֆունտ սթերլինգ:
Ինչ վերաբերում է Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին, ապա նա տարեկան վաստակում է 9.36 մլն ֆունտ սթերլինգ:
Ստորև ներկայացնում ենք թիմի ամենաբարձր տարեկան վարձատրություն ունեցող ֆուտբոլիստների հնգյակը`
Մեսութ Օզիլ` 18.2 մլն ֆունտ սթերլինգ
Պիեր-Էմերիկ Օբամեյանգ` 10.4 մլն ֆունտ սթերլինգ
Ալեքսանդր Լակազետ` 9.47 մլն ֆունտ սթերլինգ
Հենրիխ Մխիթարյան` 9.36 մլն ֆունտ սթերլինգ
Հեկտոր Բելերին` 5.72 մլն ֆունտ սթերլինգ
