կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-26 11:23
Մշակույթ

"Աննի լռությունը". մոնոներկայացում Ցեղասպանության մասին

"Աննի լռությունը". մոնոներկայացում Ցեղասպանության մասին

Այսօր կմեկնարկի «Արմմոնո» փառատոնը, որն այս տարի լեհական ուղղվածություն ունի:

 

Հայաստանում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ այս համագործակցությունը վկայում է հայ-լեհական դարավոր համագործակցության մասին: Նա նշեց նաեւ, որ լեհ դերասանների` Հայաստանում հյուրընկալումը համընկնում է Հայաստանում Լեհական օրերի հետ: «Արմմոնոն»-ն հիանալի առիթ է, որ այս երկու իրադարձությունները միաժամանակ տեղի ունենան»,- ասաց դեսպանը:

 

Փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը նշեց, որ փառատոնի ընթացքում Լեհաստանից ժամանակ հյուրերը դասախոսություն կկարդան ժամանակակից լեհական թատրոնի մասին:

 

«Գերմանիայի մեր մասնակցի` Բիաթե Էհլերի «Աննի լռությունը» ներկայացումը Ցեղասպանության թեմայով է, քանի որ հեղինակը վերջերս բացահայտել է իր հայկական ծագումը եւ ներկայացնում է այն, ինչ իրեն պատմել է տատը»,- ասաց Մխիթարյանը: