Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ջոհար Ցարանեւը, որին կասկածում են Բոստոնյան մարաթոնի ժամանակ ահաբեկչություն իրականացնելու մեջ, հնարավոր է սովորել է նույն դպրոցում, ինչ Բեն Աֆլեկը եւ Մեթ Դեյմոնը: Այդ մասին այսօր պատմել է բրտանական The Times թերթը: Պարզվել է, որ 2011-ին Ցարնաեւը 2,5 հազար դոլարի դպրոցական դրամաշնորհ է ստացել, որը հնարավորություն է տվել նրան սովորել Մասաչուսեթսի նահանգում:
Ահաբեկչությունների կազմակերպման մեջ կասկածում են Ցարնաեւ եղբյարներին` 26-ամյա Թամերլանին եւ 19-ամյա Ջոհարին: Սոցիալական ցանցերում արդեն տեղեկություններ կան, որ նրանք բնակվել են Թուրքիայում, հետո` տեղափոխվել ԱՄՆ: Այլ վարկածներով` պատանիները որոշ ժամանակ սովորել եւ ապրել են Մախաչկալայում, իսկ Մասաչուսեթս տեղափոխվել են մեկ տարի առաջ:
Իսկ բրիտանական Sky News-ը վարկած է բարձրաձայնել, թե եղբայրները պատրաստություն են անցել Աֆղանստանում կամ Իրաքում: Ի դեպ, լրագրողները դեռեւս միասնական եզրակացության չեն հանգել` նրանք հատո՞ւկ էին ուղարկվել ԱՄՆ` ահաբեկչություններ իրականացնելու, թե՞ ոչ:
Ջոհար Ցարնաեւը դեռեւս փախուստի մեջ է: Ոստիկանությունը խուզարկում է Բոստոնի տներն ու արվարձանները: Նրա եղբայրը ավելի վաղ սպանվել է ոստիկանների կողմից: