Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Արցունքների ու սգի այն օրը,
երբ մոխրից կհառնեն
բոլոր մարդիկ` դատվելու համար:
Տեր ողորմյա,
Տեր Հիսուս,
պարգեւիր նրանց անվերջ հանգիստ: Ամեն:
1791թ. վերջերին Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտը սկսում է աշխատել իր «Ռեքվիեմ»-ի վրա, որը, սակայն, չի հասցնում ավարտել: Մոցարտը գուցե առհասարակ հրաժարվեր «Ռեքվիեմը» գրելուց, եթե իմանար, որ հայ աստղիկներից մեկը պետք է պղծեր այն` իջեցնելով կենցաղային խնդիրների մակարդակին:
Ի դեպ, մահը հնարավորություն չտվեց Մոցարտին ավարտելու «Ռեքվիեմը» , այն ավարտեց նրա աշակերտ Ֆրանց Կսավեր Զյուսմայերը` Իոսեֆ Այբլերի օգնությամբ:
«Ռեքվիեմ»` հենց այդպես էլ կոչվում է Լիլիթ Հովհաննիսյանի հերթական երգը, որի բառերի եւ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ հեղինակը համարվում է Վահրամ Պետրոսյանը:
Տեսահոլովակը սկսվում է «Լակրիմոզա»-ից մի հատվածով, որին հաջորդում է երգչուհու լացուկոծը, թե ինչպես է նա ապրում առանց սիրո եւ խնդրում ՈՄՆ-ին այլեւս «ցավ չտալ իրեն»:
Ձայնային խաղարկումներով եւ «հիանալիորեն» շարադրված մտքերով երգն իր կուլմինացիային է հասնում, երբ երգչուհին փորձում է մի հատված կատարել «Ռեքվիեմ»-ից` փայլուն ձայնային տատանումներով եւ հայկական տեսահոլովակներից անպակաս «ծխով» լցված ֆոնով:
Տեսնես Լիլիթ Հովհաննիսյանը գիտի՞, որ «Ռեքվիեմ» նշանակում է «Հավերժական հանգիստ», իսկ Մոցարտի «Ռեքվիեմ»-ի «Լակրիմոզա» /թարգմ.` լաց լինելու աստիճանի հասնող, «Լակրիմոզան» ոչ թե Մոցարտի «Ռեքվիեմի» մաս է, այլ, ընդհանրապես, ռեքվիեմ երաժշտական ձեւի պարտադիր հատված/ հատվածը վերնագրել են «Զրույց Աստծո հետ», քանի որ երաժշտությունը սկսվում է ամենացածր տոնից եւ բարձրանում մինչեւ վերին ակորդներ' ստեղծելով պատրանք, թե երաժշտության հնչյունները երկինք են բարձրանում:
Ի՞նչ կապ ունի «Ռեքվիեմը», որտեղ Մոցարտը համամարդկային տառապանքի եւ դժբախտության ցավն է ողբում ու մեր վերածննդի հույսի մասին պատմում, Լիլիթ Հովհաննիսյանի սրտաճմլիկ դժբախտ սիրո մասին երգի հետ: Մոցարտը, ով չի հրաժարվում «Ռեքվիեմը» կիսատ թողնելուց, քանի որ այդ շրջանում նրա առողջական վիճակը կտրուկ վատթարացել էր, արդյո՞ք այդքան ջանք է թափել, որ նրա ստեղծագործությունից մասեր պոկպկած երաժշտությունը լսվի «մեծ ախպերների» ավտոմեքենաներից, իսկ տեսահոլովակը «Լավագույն կլկլոց»-ի թոփ տասնյակի առաջին տեղը զբաղեցնի:
Առաջարկում ենք երգչուհուն մեկ անգամ շատ ուշադիր լսել Մոցարտի «Ռեքվիեմը» եւ կարդալ բառերը, իսկ իր երգի հետ նմանություններ գտնելու դեպքում անպայման դիմի մեզ:
***Ամառային մի երեկո, երբ մթնշաղն իջել էր քաղաքի վրա, Մոցարտը նստած տեղը քնեց: Դա մի անհանգիստ քուն էր: Նինջի մեջ զգաց ինչ-որ մեկի ներկայությունը սենյակում: Առանց վեր կենալու` Մոցարտը շրջեց գլուխը:
Դռան մոտ, խավարի մեջ պատին ձուլված, սևին էր տալիս մի մութ զանգված: Տձև մարմինը պոկվեց պատից և սկսեց մոտենալ: Տղամարդ էր`լայն, սև սերթուկով, սև փողկապով, սպիտակ անարյուն դեմքով: Մոցարտը լուռ էր:
«Ահա մահն ինքը»,- մտածեց սոսկումով, ապա կամացուկ հարցրեց.