Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Կառավարությունը վերջերս «բացառիկ» որոշում ընդունեց. Արեւմտյան Հայաստանում եւ Օսմանյան Թուրքիայի այլ վայրերում մինչեւ 1915 թվականը (ներառյալ) ծնված եւ Հայոց ցեղասպանությունը վերապրածներին տալ 25 հազար դրամ ամենամսյա դրամական օգնություն:
Նախ հասկանալի չէ, թե ինչո՞ւ մինչեւ 15 թվականը, եթե Հայոց ցեղասպանությունը վերապրողներ են համարվում մինչեւ 1923 թվականը ծնվածները: Պաշտոնական տվյալներով` նրանց թիվը Հայաստանում այս տարվա հունվարի 1-ի դրությամբ 141-ն է: Այդ մարդկանց 25 հազարական դրամի հատկացումը պետբյուջեն ծանրացնելու էր ամսական ընդամենը 3 միլիոն 525 հազար դրամով:
Որոշումն ավելի անհեթեթ է թվում մի քանի ամիս առաջ վարչապետի համար ձեռք բերված նոր ծառայողական BMW-ի ֆոնին, որի արժեքը մոտ 100 հազար դոլար է:
Ակամայից հիշում ես լրագրողների հետ հանդիպման ժամանակ վարչապետի արտահայտած այն միտքը, որ ճգնաժամի շրջանում, եթե որևէ մեկը ձեռք է բերել թանկարժեք ավտոմեքենա, ուրեմն նրա ֆինանսական հնարավորությունը բավարար է այն մաքսազերծելու համար: Դրանով նա հիմնավորում էր ավտոմեքենաների մաքսազերծման գումարը չնվազեցնելու իր որոշումը:
Նույն տրամաբանությամբ, եթե այս շրջանում կառավարության ղեկավարը կարողանում է ձեռք բերել նման շքեղ մեքենա, ուրեմն բյուջեի միջոցները պետք է բավարարեին նաև նվազագույն աշխատավարձն ու թոշակները բարձրացնելու եւ կենսապահովման նվազագույնին հասցնելու համար: Իսկ ավտոմեքենայի արժեքը բավարար կլիներ առնվազն Ցեղասպանությունը վերապրածների փոխհատուցումը կրկնակի սահմանելու համար: Մանավանդ որ, վստահ ենք, պարոն Սարգսյանը այդ նոր մեքենայի հույսին չէր մնացել: