կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-11-30 09:52
Քաղաքական

Ծառուկյանը` Ռուբիկ Հակոբյանի ու Հմայակ Հովհաննիսյանի վերջին հնարավորությունը. «Ժամանակ»

Ծառուկյանը` Ռուբիկ Հակոբյանի ու Հմայակ Հովհաննիսյանի վերջին հնարավորությունը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Գագիկ Ծառուկյանի հնարավոր վերադարձը շարունակում է ինտրիգի մեջ պահել շատ քաղաքական ուժերի եւ գործիչների։ Քաղաքական դաշտում շատերը նրա վերջնական որոշմանն են սպասում։ Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի ու ԱԺ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի համար Ծառուկյանի դաշինքը ԱԺ-ում հայտնվելու վերջին հնարավորությունն է։

Երկուսն էլ հարուստ փորձ ունեն Ծառուկյանի հետ համագործակցության։ Հմայակ Հովհաննիսյանը 2012թ. ԲՀԿ ցուցակի 5-րդ համարն էր, որին ստիպողաբար հանեցին ցուցակից ու նրա փոխարեն Շերիֆը՝ Գրիգոր Գրիգորյանը հայտնվեց ԱԺ-ում։ Իսկ Ռուբիկ Հակոբյանը եռյակի շրջանակներում «Ժառանգություն»-ը այդ ֆորմատ ներգրավելու ամենահետեւողական անձն է եղել, թեեւ դրան դեմ են եղել կուսակցության վարչության մեծամասնությունը։

Հենց այդ համագործակցության պատճառով կուսակցությունը վերջնականապես լքեց Ստյոպա Սաֆարյանը, իսկ որոշներն էլ ուղղակի սառեցրին իրենց անդամակցությունը կուսակցությանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: