|
Փոխարժեքներ
23 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 450.11 |
| RUB | ⚊ | ₽ 4.8673 |
| GBP | ⚊ | £ 515.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Երկուշաբթի օրը Աշտարակի ավագանին դեմ էր քվեարկել ավագանու նիստին ներկայացված բոլոր 14 հարցերին: «Հրապարակ»-ը գրում է, որ քաղաքապետ Արմեն Անտոնյանը հայտնվել է ցայտնոտի մեջ: Ծայրահեղ վիճակից դուրս գալու համար նախօրեին նա հրավիրել է ավագանու անդամներին և մինչև կեսգիշեր փորձել համոզել, որ նրանք քվեարկությանը չխոչընդոտեն: Ավագանու անդամները միաձայն պնդել են, որ իրենք քվեարկելու են այնպես, ինչպես պահանջում է ընտրողը: Իսկ Աշտարակում Արմեն Անտոնյանից դժգոհողների թիվն աննախադեպ աճում է: Ընդամենը վեց ամիս պաշտոնավարելով՝ Ա. Անտոնյանը կարողացել է ապացուցել, որ ինքը փակուղի է տանում քաղաքի զարգացումը:
Ծայրահեղ վիճակից դուրս գալու համար նա քաղաքապետարանի բաժնի պետերին հրահանգել է, որ կատարեն ավագանու անդամների անձնական ցանկությունները, ընդառաջեն նրանց, լուծեն բոլոր հնարավոր լուծվող խնդիրները: Սակայն, ինչպես նշեց թերթի աղբյուրը, ավագանին անդրդվելի է և քվեարկելու է միայն այն ծրագրերի օգտին, որոնք հարյուր տոկոսով միտված են քաղաքի զարգացմանն ու աշտարակցիների բարօրությանը: