|
Փոխարժեքներ
03 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.55 |
| EUR | ⚊ | € 407.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.3363 |
| GBP | ⚊ | £ 478.82 |
| GEL | ⚊ | ₾ 139.25 |
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Պարզ մաթեմատիկա`
քպկ-ն ու իրենց կոալիցիոն գործընկերն ունեն 32 ավագանի, ինչը բավական չէ քվորում ապահովելու համար (պետք է 33):
Եթե ընդդիմադիր և ոչ իշխանական ուժերը բոյկոտեն ամսի 26-ի նիստը, քաղաքացուն տուգանքի մատերիալ սարքող խայտառակ թանկացումները կմնան տուրք և թուրք սիրող նիկոլապաշտների երազներում:
Սիրելի երեևանցի, չհավատաք որևէ ստի ու չտրվեք որևէ մանիպուլիացիայի: Ամեն բան շատ պարզ է, այն 33-րդ ավագանին, ով կմտնի վերոնշյալ նիստի դահլիճ, ապահովելով այդ նիստի քվորումը, անկախ իր ունեցած ելույթից ու քվեարկությունից, կողմ է, որ քաղաքային իշխանությունները թալանեն երևանցուն: