Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Լույս տեսել Կանարյան Կղզիներում մեր հայրենակցի՝ տենոր Դավիթ Հովհաննիսյանի, նոր ձայնասկավառակը։
Դավիթ Հովհաննիսյանը ապրում է Կանարյան Կղզիների Տեներիֆե կղզում։
«Ձայնասկավառակում իսպանական, իտալական երգերի հավաքածու է՝ իմ մեկնաբանությամբ։ Երգերը հնչել են տարբեր թատրոնների և համերգասրահների բեմերից (Իսպանիա, Իտալիա, Հայաստան), նվագախմբերի և այլ երաժշտական խմբեր հետ»,- Yerkir.am-ին փոխանցեց Դավիթ Հովհաննիսյանը։
Նա ասաց, որ երգերը գործիքավորվել են ինչպես հայ՝ Խաչիկ Սահակյան, այնպես էլ իսպանացի ու իտալացի՝ Ռուիման մարտին Լեոն, Մարիո Լիտտի, երաժիշտների կողմից։
Ձայնասկավառակում կա նաև 2 երգ Երևանի մասին, որոնց հեղինակը Քրիստ Մանարյանն է և գրվել են հատուկ իր համար՝ իր պատվերով։
3 բոնուս երգ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համերգի ձայնագրությունից է։
Դավիթ Հովհաննիսյանը սովորել է Տեներիֆեի Կոնսերվատորիայում (սոպրանո՝ Կարմեն Ակոստայի դասարան)։
Շուրջ 2 տարի անհատական դասեր է առել Հռոմում՝ մեցցո-սոպրանո Ռենատա Լամանդայի մոտ։
Համագործակցում է Իսպանական և Իտալական թատրոնների հետ, հանդես է գալիս համերգային ծրագրերով՝ այդ թվում բարեգործական։ Ունի 9 տարվա փորձ երաժշտական աշխարհում։
Դավիթ Հովհաննիսյանը «Յունիոն Արտիստիկա Էլ Կաբո» մեծ երգչախմբի մեներգիչն է։
Նոր ձայնասկավառակը չորրորդն է, իբրև օֆիցիալ վաճառքի՝ առաջին ձայնասկավառակն է, որը հրատարակվում է Rock CD համաշխարհային լեյբլի հետ համագործակցությամբ։
Կից ներկայացնում ենք Դավիթ Հովհաննիսյանի տեսահոլովակներից մեկը։