Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ նախկին պատգամավոր Զոհրաբ Զոհրաբյանի մամուլի ծառայությունը ոստիկանությունից ակնկալում է օբյեկտիվ նախաքննություն՝ կասկած հայտնելով, որ «ինչ-որ բան խանգարում է ոստիկանությանը` բացահայտել ավտովթարի հանգամանքները»։
Զ.Զոհրաբյանի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ ասվում է.
«Արդեն տեղեկացրել ենք, որ ապրիլի 4-ին` ժամը 23-30-ին, Երևանի Հրաչյա Քոչար փողոցում տեղի է ունեցել ավտովթար, իրար էին բախվել ԱԺ նախկին պատգամավոր Զոհրաբ Զոհրաբյանին պատկանող «Չերրի» և «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենաները:
Պատահարի հետևանքով «Չերրի»-ի վարորդը և ուղևորը՝ ԱԺ նախկին պատգամավոր Զոհրաբ Զոհրաբյանը, «Օպել Վեկտրա»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Ավելի ուշ Զ.Զոհրաբյանի մամուլի ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որով հորդորել էր զերծ մնալ դեպքին քաղաքական գնահատականներ տալուց, մասնավորապես` նշել, որ մամուլի այն հրապարակումներին, որտեղ նշվում են քաղաքական պատվերների, վերջին շրջանում Զ. Զոհրաբյանի ԲՀԿ-ին անդամագրվելու փաստը, որը կարող է կապ ունենալ վթարի հետ, ո'չ հերքում, ո'չ հաստատում ենք, թողնելով գործի բացահայտումն իրավապահներին:
Սակայն ոստիկանությունն այսօր հաղորդագրություն է տարածել, ըստ որի` փաստի առթիվ ապրիլի 5-ին հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, և դեռ նախաքննությունը շարունակվում է:
Նմանատիպ այլ դեպքերում ոստիկանության օպերատիվ աշխատանքների շնորհիվ բացահայտվում են հանցագործությունները, սակայն այս դեպքում ինչ-որ բան խանգարում է ոստիկանությանը` բացահայտել ավտովթարի հանգամանքները, ինչը տեղիք է տալիս մտածելու, որ ոստիկանությանը ինչ-որ բան խանգարում է:
Զերծ մնալով արդեն ոստիկանության աշխատանքներին քաղաքական գնահատական տալուց, Զ. Զոհրաբյանի մամուլի ծառայությունը ոստիկանությանը խնդրում է օբյեկտիվ նախաքննություն և շուտափույթ բացահայտում: Իսկ այս պահին տեղեկացնում ենք, որ նախկին պատգամավորի առողջական վիճակը կայուն է: Գիտակցության է եկել և այժմ գտնվում է դեղորայքային կոմայի մեջ»: