Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կանոնակարգումների համաձայն անհամատեղելիության հիմքով Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների դադարեցման հարցով կարող է դիմել ԱԺ-ն։ ԱԺ-ի կանոնակարգումների հանաձայն այդպիսի նախագիծ ներկայացնելու իրավունք ունեն խմբակցությունները։ Այս մասին ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբացկության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
«Ինչպես հայտնի է փաստաբաններ Արսեն Բաբայանը և Սոս Հակոբյանը մշակել և վերլուծել, փաստարկված ներկայացրել էին միջնորդություն, որով խմբակցություններից ակնկալվում էին, որ իրենք ընթացք տան այս միջնորդությանը։ Մենք վերլուծել ենք, գնահատել ենք, որ հիմքերը բավարար են և հանդես ենք եկել օրենսդրական նախաձեռնությամբ, տվյալ դեպքում ԱԺ-ի նախագծի տեսքով, որը անհրաժեշտ պայման է, որպեսզի ԱԺ-ի օրակարգում նախ դա արտացոլվի և քննարկվի։ Քաղաքական տեսակետից չափազանց կարևոր է, որ մեր հանրությունը նաև պետք է գնահատի խմբակցությունների վարքագիծը։ Այն խմբակցությունը, որ տվյալ դեպքում իշխանություն է Քաղաքացիական պայմանագիրն է, որը մեծ-մեծ խոսում էր, ամեն արտահայտություններում կարևորում էր սահմանդրականության հարցը, իրավունքի գերակայության հարցը, պաշտոնատար անձի հանրային պատասխանատվության հարցը, սա շատ լավ առիթ է, որպեսզի ինքը իր արտահայտած մոտեցումներին համապատասխան գործի, կամ հերթական անգամ ցույց տա, որ ինքը անպատասխանատու քաղաքական ուժ է, ինքը, ըստ իր հայեցողության, հայտարարում է մի բան, հետո կորպորատիվ շահերից ելնելով ընթացք չի տալիս»,- ասաց նա։
Պատգամավորի խոսքով՝ որևէ բան չի խանգարում, որ Քաղաքացիական պայմանագիրը կողմ քվեարկի այս նախագծին և դրա հիման վրա դիմումը ներկայացվի Սահմանադրական դատարան․
«Հարցի վճիռահատումը, այսինքն Սեդա Սաֆարյանի լիազորությունները կդադրեցնի, թե՝ ոչ, որոշելու է Սահմանադրական դատարանը, բայց Սահմանադրական դատարանը այս հարցը կարող է քննարկի միայն կոնկրետ դիմումի հիման վրա։ Դիմումը պետք է ներկայացնի ԱԺ-ն։ Երեք հինգերորդով փակ, գաղտնի քվեարկությամբ։ Այս հարցի հանրային կողմը նա է, որ, ի վերջո, մենք բոլորս պետք է հասկանանք, որ այնպիսի կարևորագույն ատյան, ինչպիսի արդարադատության բարձրագույն ատյանը Սահմանադրական դատարանն է պարտավոր է ինքն էլ երաշխավորի հանրությանը, որ իր անդամների վարքագիծը համապատասխանում է օրենսդրության պահանջներին, հակառակ դեպքում՝ այս անվստահությունը ավելի է խորանալու։ Մենք, որպես քաղաքական փոքրամասնություն բազմիցս գնահատել ենք քաղաքական մեծամասնության վարքագիծը, զավթելու իշխանական բոլոր լծակները, այդ թվում նաև արդարադատության համակարգը, դատարանները և Սահմանադարկան դատարանի դատավորներից մեծ մասը հիմա նույն քաղաքական մեծամասնության քաղաքական ցանկության հիման վրա են հայտնվել այնտեղ և եղել է քաղաքական որոշում, որ նրանք հայտնվել են այնտեղ, նաև Սեդա Սաֆարյանի պարագայում, բայց երբ քաղաքական ցանկությունը հակադրում ես իրավական պահանջների հետ, պետք է կատարես ընտրություն՝ դու ինչո՞վ ես շարժվում։ Սա հանրային ընկալումն է, նաև շատ կարևոր է, որ Սահմանադրական դատարանը ի վերջո թող գործը քննի և տա եզրակացություն։ Մենք ունեցել ենք նաև նախադեպեր,սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների դադարեցման հարցով, ինչպիսին Հրայր Թովմասյանի նախադեպն է, երբ դիմեց ԱԺ-ն այնտեղ մեծ ոգևորությամբ Քաղաքացիական պայմանագիրը և իր նախորդ Իմ Քայլը խմբակցությունը փաստարկված ներկայացնում էր և Սահմանադրական դատարան հայցում էր, որպեսզի դատարանը անդրադառնա այս հարցին»,-ասաց նա։