| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Ապրիլի 8-ին` ժամը 04.59-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի «Գլենդել Հիլզ» թաղամասի շենքերից մեկի նկուղից ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արգիշտի փողոցի թիվ 11/4 շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.42-ին, մարվել՝ 06.04-ին: Այրվել են «Միցուբիշի» մակնիշի 50 ՏՏ 100, «Օպել» մակնիշի 32 ՍԼ 616 պետհամարանիշերով ավտոմեքենաներն` ամբողջությամբ, «Նիսան» մակնիշի 91 NՍ 999 պետհամարանիշով ավտոմեքենայի սրահի առաստաղը, ետնամասի աջակողմյա անիվը, ջերմահարվել է «ՎԱԶ-2109» մակնիշի 32 ՕԼ 770 պետհամարանիշով ավտոմեքենայի աջ դուռը:
Հրշեջ-փրկարարները տարհանել են շենքի բնակիչներին, տուժածներ չկան: Դեպքի վայրում են գտնվել նաև պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության աշխատակիցները: