| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Իրանական PressTV-ն տեղեկացնում է կովկասյան 17 քաղաքների շարժման հիմնման մասին, որի կազմում նաեւ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքուն է: Շարժման նպատակը Իրանին «միանալն է». գրում է mignews.com-ը:
Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Մանսուր Հաքիկապտուրը հայտարարել է. «Սկսվել է Իրանի 17 քաղաքների անեքսիայի շարժումը, դրանցից մի քանիսն ադրբեջանական են: Մենք հույս ունենք, որ այդ նպատակին հասնել կլինի ժողովուրդների համագործակցության եւ միջազգային կազմակերպությունների համակողմանի աջակցության շնորհիվ»:
Իրանցի պատգամավորը խստորեն դատապարտել է Ադրբեջանի իշխանություններին, որոնք իրենց տարածքում թույլատրել են անցկացնել հակաիրականական` Հարավային Ադրբեջանի ազատագրման շարժման համաժողովը: Նա հայտարարել է, որ Արդեբիլի, Թավրիզի եւ Օրումիեի «թյուրքական երիտասարդությունը» պատրաստվում է «պատասխան տալ ադրբեջանցի պաշտոնյաների դավադրական միջոցառումներին» եւ հռչակել է, որ վերադարձնելու է այն քաղաքները, որոնք Իրանից անջատվել էին Քաջարների թագավորության ժամանակ:
Պատգամավորը նաեւ հայտարարել է, որ կովկասյան 17 քաղաքների խնդրին անդրադարձող համաժողով կհրավիրվի մոտ ժամանակներս: