|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.04 |
| EUR | ⚊ | € 444.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.9004 |
| GBP | ⚊ | £ 510.36 |
| GEL | ⚊ | ₾ 141 |
Սերբ հանրահռչակ ռեժիսոր Էմիր Կուստուրիցան մտադիր է ֆիլմ նկարահանել Կոսվոյում մարդու օրգանների անօրինական վաճառքի մասին: Այդ մասին այսօր ռեժիսորը հայտնել է լրագրողներին` Բելգրադում հրավիրած ասուլիսի ժամանակ. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
«Դա կլինի մեծ ֆիլմ, որի համար անհրաժեշտ են երկարաժամկետ նախապատրաստում եւ զգալի ներդրումներ: Սցենարի գաղափարը դուստրս է տվել: Հնարավոր է ` դա ներկայիս դարի ամենագլխավոր թեմաներից է»,- ասել է Կուստուրիցան:
Նա հավելել է, որ ֆիլմը մտադիր է նկարահանել Ռուսաստանում, քանի որ նախ` գործողությունների մեծ մասը կատարվելու են այնտեղ, իսկ Կոսովոյում նկարահանումներն անհնար են բարդ քաղաքական իրադրության պատճառով: Երկրորդ` ֆիլմը, ըստ Կուստուրիցայի, աղերսներ է ունենալու Դոստոեւսկու գործերի հետ: Գլխավորը հերոսը երկար տարիներ Փարիզում բնակվող սերբ է, ով փորձում է մտնել Ռոդիոն Ռասկոլնիկովի կերպարի մեջ: Այդպիսով` նա նախ հասնում է Սանկտ Պետերբուրգ, հետո` Կոսովո: Ֆիլմի աշխատանքային անվանումը «Սիրելի իմ Ֆյոդոր» է: