կարևոր
385 դիտում, 1 ժամ առաջ - 2024-10-08 20:38
Հասարակություն

Նույն ոգով ու հավատարմությամբ շարունակե՛ք միջեկեղեցական համագործակցությունը․ Արամ Ա Վեհափառ Հայրապետ

Նույն ոգով ու հավատարմությամբ շարունակե՛ք միջեկեղեցական համագործակցությունը․ Արամ Ա Վեհափառ Հայրապետ

Արամ Ա Վեհափառ Հայրապետի նախագահությամբ՝ Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցում միջեկեղեցական աղոթք է բարձրացվել: Հայտնում են Կլիլիկիայի կաթողիկոսարանից:

«Գլխաւորութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին, Երկուշաբթի, 7 Հոկտեմբեր 2024-ին, միջ-եկեղեցական աղօթք կատարուեցաւ Փրաւիտընսի Սրբոց Վարդանանց եկեղեցւոյ մէջ, մասնակցութեամբ նահանգի ուղղափառ եկեղեցիներու հոգեւորականներուն: Վեհափառ Հայրապետին կողքին ներկայ էին Հիւսիսային Ամերիկայի Արեւելեան Հայոց Թեմի առաջնորդ Գերշ. Տ. Անուշաւան Արք. Դանիէլեան, Հիւսիսային Ամերիկայի Արեւմտեան Հայոց Թեմի առաջնորդ Գերշ. Տ. Գեղամ Արք. Խաչերեան, Կաթողիկոսարանի տեղեկատուական բաժանմունքի տնօրէն Հոգշ. Տ. Յովակիմ Վրդ. Բանճարճեան եւ Միջին Արեւելքի միջ-եկեղեցական եւ քրիստոնեայ-իսլամ յարաբերութեանց վարիչ Հոգշ. Տ. Սարգիս Վրդ. Աբրահամեան:

Արարողութեան աւարտին, Նորին Սրբութիւնը իր օրհնութեան խօսքը ուղղեց ներկաներուն՝ շեշտելով միջ-եկեղեցական գործակցութեան անհրաժեշտութիւնը, տեղական մակարդակի վրայ եւս: Ան ողջունեց յաճախակի առիթներով ուղղափառ եկեղեցիներու ներկայացուցիչներուն հանդիպումները եւ իրենց եկեղեցիները յուզող հարցերու շուրջ կատարուող քննարկումները:

Հայրապետը յիշեցուց, որ հայ եկեղեցին, հին դարերէն սկսեալ, յատուկ կարեւորութիւն ընծայած է եկեղեցիներու միջեւ աստուածաբանական երկխօսութեան ու գործակցութեան:

Միջ-եկեղեցական արարողութենէն ետք, ներկաները ճաշի հիւրը եղան Սրբոց Վարդանանց եկեղեցւոյ հոգաբարձութեան: Ճաշի աւարտին, Նորին Ս. Օծութիւնը դարձեալ իր գնահատանքը յայտնեց ներկաներուն եւ թելադրեց նոյն ոգիով ու հաւատարմութեամբ շարունակելու միջ-եկեղեցական գործակցութիւնը»,- ասվում է Կաթողիկոսության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։