|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Մարտի 13-ը Եղիշե Չարենցի ծննդյան օրն է: Ավանդույթի համաձայն` այդ օրը, ժամը 12:00-ին, Չարենցի հուշահամալիրի մոտ կմեկնարկի գրական-գեղարվեստական միջոցառումների շարքը:
Թանգարանի աշխատակազմը, Հայաստանի գրողների միության ներկայացուցիչներ, Չարենցի անվան և հանրակրթական այլ դպրոցների աշակերտներն ու ուսուցիչները, ինչպես նաև մտավորականներ, չարենցյան պոեզիայի սիրահարներ ծաղիկներ կդնեն բանաստեղծի հուշահամալիրի առջև:
Նույն օրը, ժամը 13:30-ին, Ե. Չարենցի տուն-թանգարանում կկայանա երեխաների ազգային տարազների ցուցադրություն, որը կուղեկցվի «Նուբար» ազգագրական երգի-պարի համույթի համերգով: