|
Փոխարժեքներ
24 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Եվրոպացի բժիշկները եկել են եզրահանգման, որ փողը կեղտոտ է և վտանգավոր մարդու առողջության համար: Թղթադրամները, որոնք գրեթե ամեն օր են օգտագործվում, ավելի կեղտոտ են, քան զուգարանակոնքը: Եվրոպայի բնակչության 60 տոկոսը համոզված է, որ թղթադրամներն ու մետաղադրամները կենցաղում ամենակեղտոտ իրերն են:
Եվրոպացիները փողից ավելի շատ են վախենում, քան շարժասանդուղքների բազրիքներից, դռների բռնակներից ու բանկոմատների կոճակներից: Իսկ ամենավտանգավորները, ինչպես բացահայտել է Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր Յան Թոմփսոնը, դանիական և շվեդական կրոններն են:
Դանիական փողերի վրա հայտնաբերվել են ռեկորդային թվով միկրոբներ` 40 հազար: Իր կեղտոտությամբ երկրորդ տեղում է չինական իենը, այնուհետև շվեդական կրոնը, եվրոն և վերջում միայն բրիտանական ֆունտը: Նույնիսկ նոր թղթադրամի վրա հայտնաբերվում են 2.5 հազար բակտերիաներ: