|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Մաշտոցի բաժնի և ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ ԱՄՆ-ում հայտնաբերվել և ԱՄՆ իրավապահ մարմինների կողմից արտաքսվել ու «Զվարթնոց» օդանավակայանից բերման է ենթարկվել 1957 թ. ծնված Վահան Ս.-ն, որը 1990 թ. հուլիսի 29-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի (սպանության փորձ) և 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) մեղադրանքով: