Փոխարժեքներ
12 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.35 |
EUR | ⚊ | € 413.87 |
RUB | ⚊ | ₽ 3.8 |
GBP | ⚊ | £ 501.73 |
GEL | ⚊ | ₾ 139.79 |
ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնում ավարտվել է թիվ 09/18 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազությունը: Քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է 2013թ. փետրվարի 18-ին' ՀՀ Նախագահի ընտրության օրը, թիվ 09/18 ընտրատեղամասում Գուրգեն Ղազախեցյանի անձնագրով քվեարկելու փորձ կատարած անձի ինքնությունը:
Նախաքննության տվյալներով' նշված ընտրատեղամասում Գ.Ղազախեցյանի փոխարեն փորձել է քվեարկել Երեւան քաղաքի բնակիչ Դ.Մելիք-Ստեփանյանը, սակայն չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել, քանի որ կանխվել է:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա Դ.Մելիք-Ստեփանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ 26.03.2013թ. ուղարկվել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:
Այսպիսով' ՀՀ Նախագահի ընտրությունների ընթացքում՝ ներառյալ քարոզարշավի ժամանակ եւ քվեարկության օրը, արձանագրված միջադեպերի, ընտրախախտումների դեպքերի առթիվ հարուցվել է 13 քրեական գործ, որոնցից 5 քրեական գործ' 7 անձի վերաբերյալ, ուղարկվել է դատարան:
Դատարան ուղարկված գործերից 2-ի դատաքննությունը' 2 անձի վերաբերյալ, ավարտվել է: Դատարանները հիմնավորված են համարել այլ անձի փոխարեն քվեարկելու համար նշված 2 անձանց առաջադրված մեղադրանքները եւ դատապարտել: