| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Երևանի ավագանու` մարտի 19-ին գումարված նիստում, նախքան օրակարգի հաստատմանն ու ներկայացված հարցերի քննարկմանն անցնելը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանել է ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Աստղիկ Գևորգյանի հարցին՝ կապված Իսահակյանի արձանի հարևանությամբ գետնանցումում գրքի վաճառք իրականացնողների հետագա գործունեության հետ:
Քաղաքապետը նշել է, որ անձամբ է հանդիպել գրավաճառների ներկայացուցիչների հետ և հետագա ժամանակավոր գործունեության համար առաջարկել այլընտրանքային երկու տարածք՝ Ձկան խանութի հարևանությամբ կամ Մալիբու սրճարանի հարակից գետնանցումներում: Ընդ որում, նշվել է, որ նշված տարածքներում գործունեություն իրականացնելու համար կապահովվեն ոչ պակաս նպաստավոր պայմաններ: Ավելին, քաղաքապետն առաջարկել է քննարկման համար ներկայացնել նաև հնարավոր այլ տարածքների տարբերակներ: Տնտեսվարողների կողմից առաջարկվող տարածքներից մեկը մետրոպոլիտենի Հանրապետության հրապարակ կայարանի շատրվանների հարակից հատվածն է, ինչը, քաղաքապետի խոսքով, նպատակահարմար չէ, քանի որ մի քանի ամսից արդեն այդ տարածքում հիմնանորոգման աշխատանքներ են սկսվելու, և խնդիրը կրկին առաջանալու է:
Մետրոպոլիտենի Երիտասարդական կայարանի հարակից այգու տարածքում կրպակներ տեղադրելու առաջարկը միանշանակ մերժվել է քաղաքապետարանի կողմից: Տնտեսվարողները խոստացել են ընտրություն կատարել և այդ մասին տեղեկացնել քաղաքապետին: Քաղաքապետն, ի դեպ, նաև նշել է, որ նախկին տարածքի սեփականատերը պատրաստակամ է նորոգման աշխատանքների ավարտից հետո նույն տարածքում կրկին գրքի վաճառքի առևտուր կազմակերպել, ուստի գրավաճառները հետագայում հնարավորություն կունենան վերադառնալ նախկին տարածք. հայտնում են քաղաքապետարանից: