կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-16 16:03
Քաղաքական

Րաֆֆի Հովհաննիսյանը հրաժարվել է բժշկական քննությունից

Րաֆֆի Հովհաննիսյանը հրաժարվել է բժշկական քննությունից

Պատասխանելով լրատվամիջոցների հարցին, թե ինչու ՀՀ առողջապահության նախարարությունն անհրաժեշտ վերաբերմունք չի ցուցաբերում հացադուլի մեջ գտնվող Րաֆֆի Հովհաննիսյանի նկատմամբ, ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ հացադուլի առաջին իսկ օրվանից բժիշկներն օրը երկու անգամ մոտենում են «Ժառանգություն» կուսակցության ղեկավարին. առավոտյան` թիվ 4 պոլիկլինիկայի (որտեղ պարոն Հովհաննիսյանը հաշվառված է) բժիշկները, իսկ երեկոյան ժամերին` հերթապահող շտապօգնության բրիգադի մասնագետները։

 

Մինչ այժմ Րաֆֆի Հովհաննիսյանը հրաժարվել է որևէ քննության ենթարկվելուց, անգամ` զարկերակային ճնշման չափման ամենապարզ  հետազոտությունից։ Նա պատճառաբանում է, որ իրեն լավ է զգում և անհրաժեշտության դեպքում ինքը կհրավիրի բժիշկներին։

 

 

ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է Րաֆֆի Հովհաննիսյանին դադարեցնել հացադուլը, քանի որ այն հետագայում կարող է լուրջ հետևանքներ թողնել նրա առողջության վրա։

 

 

Միաժամանակ հայտնում ենք, որ նա շարունակ գտնվելու է մասնագետների ուշադրության կենտրոնում և անհրաժեշտության դեպքում կցուցաբերվի մասնագիտական օգնություն։