Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Տնտեսության զարգացման համար կարեւոր նախապայման է միջավայրը, որտեղ պետք է այն ձեւավորվի, եւ այս առումով` հետընտրական գործընթացները հաշվի չառնելը մեծ սխալ կլինի. լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք հայտնեց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը :
Նրա կարծիքով` տնտեսության զարգացման համար անհրաժեշտ է ոչ միայն կայունություն, այլ նաեւ կադրային փոփոխություններ կառավարության կազմում, ինչպես նաեւ` համակարգային փոփոխություններ:
Մանասերյանը վարչապետի փոփոխության լուրջ կարիք չի տեսնում, փոխարենը առաջարկում է նախարարական պորտֆելների ճիշտ բաշխում կատարել. «Պետք է հմուտ թիմ ձեւավորել` բանիմաց մասնագետներով եւ կայացած մարդկանցով, ովքեր, որեւէ ոլորտի նկատմամբ պատասխանատվություն վերցնելով, չեն տապալի այն»:
Մանասերյանն առաջարկում է ստեղծել արտաքին առեւտրի եւ արդյունաբերության նախարարություն եւ կարծում է` սխալ է, երբ տնտեսական գործառույթը իրականացնում է քաղաքական գերատեսչությունը, տվյալ դեպքում` արտաքին գործերի նախարարությունը:
Ըստ Մանասերյանի`անհարժեշտ է նաեւ բնապահպանության նախարարությունը միացնել գյուղատնտեսության նախարարությանը. նրա խոսքերով` այս երկու ոլորտը սերտորեն կապված են եւ շատ դեպքերում իրար հակասող գործունեություն են ծավալում:
Անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկած բարեփոխումների փաթեթին` բանախոսը նշեց, որ Հովհաննիսյանի պահանջների մեջ դրական ալիք է տեսնում. «Րաֆֆին հակակշիռ է այսօրվա իշխանությանը եւ այն մշակույթը, որ բերում է, դրական կարող է լինել: Նման պահանջները պիտի օգնեն իշխանությանը` ավելի սթափ վերաբերվել իրավիճակին»: