Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նախագահի գրասենյակի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ նախագահ Ս. Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել դիվանագետի օրվա կապակցությամբ։
Ուղերձում, մասնավորապես, ասված է։
«Հարգելի դիվանագետներ,
Շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության դիվանագետի օրվա կապակցությամբ:
Այս օրը հայ ժողովրդի համար պատմական նշանակություն ունի, քանզի իր անկախությունը վերականգնած Հայաստանի Հանրապետությունը 21 տարի առաջ անդամակցեց Միավորված Ազգերի Կազմակերպությանը` դառնալով միջազգային հանրության լիիրավ անդամ, իրականացնելով մեր աշխարհասփյուռ ժողովրդի մի քանի սերունդների անկախ Հայրենիք ունենալու նվիրական իղձը:
Այսօր մեր առջև ծառացած աշխարհաքաղաքական մարտահրավերները հաղթահարելու ուղղությամբ Հայաստանի Հանրապետությունը վարում է հստակ օրակարգով, մեր երկրի և ժողովրդի շահի գիտակցման վրա հիմնված արտաքին քաղաքականություն: Հայաստանն արտաքին աշխարհի համար հանդես է գալիս իբրև վստահելի և կանխատեսելի գործընկեր:
Հայ ժողովրդի համար գերակա նշանակություն ունեցող խնդիրների լուծման գործում մեր դիվանագիտության դերը հիրավի մեծ է ու կարևոր: Հետևաբար, օրինաչափորեն մեծ են ակնկալիքներն ու պահանջները մեր դիվանագետներից: Հայրենասիրությունն ու անձնվիրությունը, մասնագիտական բարձր պատրաստվածությունն ու հմտությունը, պատվախնդրությունն ու նպատակասլացությունն այն հատկանիշներն են, որ պետք է բնութագրեն յուրաքանչյուր դիվանագետի:
Հարգելի դիվանագետներ,
Վերստին շնորհավորում եմ ձեզ, մաղթում արգասաբեր գործունեություն` ի նպաստ միջազգային ասպարեզում մեր երկրի դիրքի և հեղինակության ամրապնդման, մեր Հայրենիքի զարգացման համար արտաքին բարենպաստ միջավայրի ապահովման և մեր ժողովրդի շահերից բխող նպատակների իրականացման»: