|
Փոխարժեքներ
06 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.81 |
| EUR | ⚊ | € 405.3 |
| RUB | ⚊ | ₽ 4.2671 |
| GBP | ⚊ | £ 478.42 |
| GEL | ⚊ | ₾ 139.08 |
Ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում «բռնության կոչի» հոդվածով։ Գործն արդեն դատարանի վարույթում է, և շուտով մեզ հայտնի կդառնա դատական նիստի օրը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը:
«Ադիբեկյանի մեղադրանքի փաստական հիմքը 2022թ. սեպտեմբերին կատարված հետևյալ ֆեյսբուքյան գրառումն է. «Եթե Փաշինյանը չդիմի Հիտլերի վերջին քայլին, ապա նրան սպասում է Գեբելսի ճակատագիրը»։
Նշեմ նաև, որ Ադիբեկյանի երկու գրառումների առթիվ քրեական վարույթը նախաձեռնվել է դեռ 2022թ. սեպտեմբերին։ Մեկ տարվա ընթացքում կատարվել է մեծածավալ և համակողմանի նախաքննություն, որի արդյունքում գրառումներից մեկով կայացվել է քրեական հետապնդում չիրականացնելու, իսկ մյուսով՝ որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումներ»,- գրել է նա։