Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ձկնաբուծությունը մեր երկրի համար հեռանկարային ճյուղ է եւ ունի զարգացման մեծ հնարավորություններ. Այսօր լրագրողներին ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:
Բանախոսը հայտնեց, որ այս ոլորտի հետ կապված, կան լուրջ խնդիրներ ջրօգտագործման մասով, եւ հարցերը լուծելու համար նախատեսվում է ձկնաբուծական տնտեսությունների` նոր տեխնոլոգիաների անցում`առաջիկայում նախատեսվում է ձկնաբուծությունը եւ ձկան արտադրությունն իրականացնել փակ եւ կիսափակ ցիկլերով:
Yerkir.am-ի այն դիտարկմանը, թե երբ ձկնաբուծարաններն անցնում են փակ ցիկլի, նախ` ընկնում է արտադրողականությունը, եւ հետո` արտադրվող ձկան ինքնարժեքը բարձրանում է, արդյոք դա չի՞ հակասում Հայաստանում ձկնաբուծությունը զարգացնելու կոնցեպցիային, նախարարը պատասխանեց, թե մեկ տարվա ընթացքում գյուղատնտեսության նախարարույթունը գրաֆիկ է կազմելու, որով ձկնաբուծությամբ զբաղվողները, ըստ իրենց ծավալների` խոշոր, միջին եւ մանր, անցնեն այդ ցիկլերին:
Կարապետյանը նշեց, որ դա կբերի նոր տեխնոլոգիաների ներդրման, որի արդյունքում մեկ խորհանարդ մետր ջրից ավելի շատ ձկնամթերք կստացվի, քան հիմա է ստացվում է:
«Եվրոպական զարգացած երկրներում մեկ խորանարդ մետր ջրից ստանում են մինչեւ 300-ից մինչեւ 400-450 կիլոգրամ ձուկ: Այսօր մեր երկրում դա կազմում է մոտ 150 կիլոգրամ` այսինքն` շատ ցածր է: Սա զարգացման ուղի է»,- ասաց Սերգո Կարապետյանը:
Նա տեղեկացրեց նաեւ, որ իրենք Դանիայից մասնագետների են հրավիրել` որ մեր ձկնաբուծության ոլորտը ուսումնասիրեն եւ ներդնեն դանիական փորձը: Մեր այն դիտարկմանն էլ, թե փակ ցիկլերով ձկնաբուծության պարագայում` բարձր արտադրողականություն ապահովելու համար լայնորեն կիրառվում են գենետիկերեն մոդիֆիկացված կերերն ու այլ միջոցներ, այդ դեպքում չի՞ տուժի Հայաստանում արտադրվող ձկնամթերքի որակը, գյուղատնտեսության նախարարը նշեց, թե տեխնոլոգիայի ներդրումը չի նշանակում գենետիկ մոդիֆիկացված կերերի օգտագործում: