| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Գիտությունների թեկնածուներն ազատվում են պարտադիր զինծառայությունից, եւ նրանց հիմնական մասը չունի զինպատրաստվածության տարրական հմտություններ:
Մոտ հինգ ամիս առաջ Facebook-յան նախաձեռնություն եղավ. խումբ բացվեց, եւ երիտասարդ գիտությունների թեկնածուներին կոչ արվեց միանալ խմբին, քննարկել պաշտպանության նախարարին ուղղված այն առաջարկը, որով գիտնականները ցանկանում են անցնել զինպատրաստվածության դասընթացներ ՊՆ զորամասերում:
«Պատկերացրեք, Աստված չանի, պատերազմ սկսվի: Ինտելեկտուալ այդ ռեսուրսը մարտական գործողությունների մասնակցելու պատրաստվածություն ընդհանրապես չունի: Եվ պատկերացրեք որ հայտնվում են այնպիսի իրավիճակում, երբ պետք է զենքից, քարտեզից, ռադիոկապից օգտվել իմանալ»,- ասաց նախաձեռնության անդամներից բանասիրական գիտությունների թեկնածու, ԱՐՄԱԿԱԴ ցանցի նախագահ Խաչիկ Գեւորգյանը:
Այսպիսով, վաղը` օգոստոսի 16-ին գիտությունների թեկնածուների առաջին խումբը մեկնելու է Արցախ` մասնակցելու առաջին դասընթացներին: 16 գիտնականներ չորս օր անցկացնելու են զորամասում:
Խ. Գեւորգյանը նշեց, որ այս ծրագիրը շարունակական է լինելու, նման դասընթացներ անցկացվելու են տարվա մեջ 2-3 անգամ:
Facebook-յան «Գիտությունների թեկնածուներ» խմբին 70-ից ավելի մարդ է անդամակցում: Ծրագրին մասնակցում են միայն կամավոր սկզբունքով: