| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Եթե ընտրությունները տեղի ունենան այս կիրակի, ապա խորհրդարան կանցնեն ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն եւ ՀԱԿ-ը. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կանխատեսում արեց «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Մյուս քաղաքական ուժերի` խորհրդարան անցնելու հնարավորություններն Իսկանդարյանն այնքան էլ իրատեսական չի համարում, նրա համոզմամբ, բացի հիշյալ ուժերից, մնացած քաղաքական միավորները չեն հաղթահարի 5 տոկոսանոց շեմը:
Սակայն, ըստ Իսկանդարյանի, լիովին հնարավոր է, որ այս ընթացքում հայտնվի մի ուժ, որը փոխի իրերի ընթացքն ու ուժերի համամասնությունը, մանավանդ, եթե հաշվի առնենք հայաստանյան ընտրությունների պատմությունը:
«Մինչեւ 2008թ. ես դա անվանել եմ «Արկադի Վարդանյանի ֆենոմեն»: Բոլոր ընտրություններին, որպես կանոն, չգիտես որտեղից հայտնվում է մի ուժ եւ լրջագույն մասնակցություն է ունենում ընտրապայքարին: Այդպիսի ֆենոմեն կա, դրա համար էլ ես չեմ կարող կանխատեսել, թե ինչպիսին կլինի ընտրությունների ելքը գարնանը, առնվազն կարող եմ կանխատեսումներ անել առաջիկա կիրակի օրվա կտրվածքով»,- նշեց քաղաքագետը: