կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-27 11:20
Մշակույթ

″ՌեԱնիմանիան″ կտոնի իր հնգամյակը

″ՌեԱնիմանիան″ կտոնի իր հնգամյակը

2013-ին «ՌեԱնիմանիա» միջազգային անիմացիոն կինոփառատոնը մեծ շուքով տոնելու է իր հնգամյա հոբելյանը, որը համընկնում է հայ անիմացիոն արվեստի յոթանասունհինգամյակի հետ: Այդ առիթով փառատոնն ընդլայնել է իր ծրագրերի շրջանակները:

 

Այս տարի փառատոնի շրջանակներում հայ գործող անիմացիոն ստուդիաներն ու անհատները հնարավորություն կունենան մեկ ու կես ժամվա սահմաններում հասարակությանը, իրենց գործընկերներին, մրցակիցներին և ուսանողությանը ներկայացնել իրենց գործունեությունը, նոր ֆիլմերն ու գործող նախագծերը:

 

«ՌեԱնիմանիան» գործող հայ ստուդիաներին, անիմացիոն վարպետներին, բեմադրող նկարիչներին ու անիմացիոն ռեժիսորներին փառատոնի շրջանակներում հնարավորություն կընձեռի անիմացիոն ֆիլմարտադրության թեմատիկայով հատուկ վարպետության դասընթացներ վարել իրենց ցանկացած ֆորմատի մեջ 2D, 3D, տիկնիկային անիմացիա, ռեժիսուրա, նկարչություն:

 

Փառատոնի շրջանակներում Երևան ժամանած հյուրերին հայ անիմացիոն ստուդիաներ ուղեկցելու ու նրանց գործունեության հետ ծանոթացնելու հնարավորություն կընձեռվի համագործակցային հարաբերություններ հաստատելու նպատակով (կկազմակերպվեն էքսկուրսիաներ):

 

«ՌեԱնիմանիան» շուտով կթողարկի 2 -րդ «Մառանիի» հայտերը: «Մառանիի» (Market of Animation) շրջանակներում անիմացիոն ստուդիաներին ու անհատ անիմատորներին կտրամադրվեն տաղավարներ հասարակությանը ստուդիաների գործունեության հետ ծանոթացնելու նպատակով: