կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-08-18 09:46
Հասարակություն

Սամվել Կարապետյանը իր ծննդյան տարեդարձն այսօր կտոնի Մոնակոյում.«Ժամանակ»

Սամվել Կարապետյանը իր ծննդյան տարեդարձն այսօր կտոնի Մոնակոյում.«Ժամանակ»

«Մոսկվաբնակ գործարար Սամվել Կարապետյանը իր ծննդյան տարեդարձն այսօր կտոնի Մոնակոյում։ Մեր տեղեկություններով՝ տարեդարձին մասնակցելու նպատակով Կարապետյանի սանիկների մի մասը՝ Գագիկ Ծառուկյանն ու իր փեսան՝ Հովիկ Աբրահամյանի որդին, Գագիկ Բեգլարյանն ու Սամվել Ալեքսանյանը մեկնել էին Մոնակո։ Սակայն երեկ տեղեկացանք, որ տոնակատարությունների նախապատրաստական աշխատանքներն ընդհատվել են մեկ օրով, քանի որ նրանք վերադարձել են Հայաստան՝ Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանի հոր և նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի մոր հոգեհանգստի արարողությանը մասնակցելու։ Մեզ հասած լուրերով՝ նրանք այսօր կրկին Մոնակոյում կլինեն»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։